Հայկական Հարցերի Հաստատութեան տնօրէնուհին պարգևատրւել է գնահատանքի շքանշանով
08.11.2013
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի Ազատամարտիկների Յանձնախումբը և Հ.Օ.Մ.ի Հայաստանի կենտրոնը, միասնաբար, գնահատելով Հայկական Հարցերի Հաստատութեան տնօրէնուհի տիկ. Ալիս Մարուխեանի Արցախեան ազատամարտիկների և նրանց հարազատներին ցոյց տւած մարդասիրական օգնութիւնը, վերջերս, Երեւանի մէջ, իրեն յանձնած են գնահատանքի շքանշան:
|
Յայտարարութիւն
16.03.2013
Սոյն թւականի մարտի 16-ին Միւնխէնում տեղի ունեցաւ Հայկական Հարցերի Հաստատութեան նախագահութեան ընտրական ժողովը: Ապագայ գործունէութեան վերաբերեալ գործնական որոշումներ առնելուց յետոյ, ներկաները քառամեայ շրջանի համար ընտրեցին նոր նախագահութիւն:
|