|
|
ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
Հայկական հարցերով մտահոգւած մի խումբ հայերի նախաձեռնութեամբ, 1977 թւականի յունւարին ստեղծւեց եւ Գերմանիայի Բաւարիա երկրամասի Միւնխէն քաղաքի Առաջին կարգի դատարանի կողմից ապրիլին վաւերացւեց ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆը` հաստատւած նոյն Միւնխէն քաղաքում։
Հաստատութիւնը ստեղծւեց կամաւոր հասարակական հիմունքների վրայ, ըստ տեղական իշխանութիւնների կողմից հաստատւած Կանոնագրութեան, որում հաստատւած է նաեւ, որ Հ.Հ.Հ.-ը հետապնդում է հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերը, հրատարակելով զանազան նիւթեր` հիմնւած ժողովրդների փոխըմբռնման սկզբունքի վրայ։
ՆՊԱՏԱԿ
Հայ ժողովրդի պատմական ճակատագիրը եղել է այնպիսին, որ երկար ժամանակ, անկախ պետականութիւնից զուրկ հայ ժողովուրդը, զրկւած էր նաեւ սեփական խնդիրները պետական մակարդակով լուծելու հնարաւորութիւնից։ Դա վերաբերում էր պատմութեանը, քաղաքականութեանը, փիլիսոփայութեանը, արւեստին ու գրականութեանը։ Խորհդային Հայաստանն էլ, ծանօթ պատճառներով կարելիութիւնը չունէր անկաշկանդ, անաչառ ու ազատ կերպով հետապնդելու հայութեան դիմագրաւած խնդիրները, իսկ քաղաքական հարցերը ամբողջովին ընկած էին Սփիւռքի ուսերի վրայ։
Հաստատութեան խնդիրների մէջ էր մտնում ոչ միայն հայկական հարցերի մշակումը, այլեւ նրանց ժողովրդականացումը եւ տարածումը՝ հնարաւոր միջոցներով։
Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի վերանկախացումից յետոյ նոր էջ բացւեց հայ ժողովրդի կեանքում։ Նոր կացութիւնը իր հետ բերեց նոր հարցեր՝ քաղաքական, սոցիալական ու մշակութային գետնի վրայ։
Այս պատճառով 1998 -ին Հայաստանում հաստատւեց նաև Երեւանի Հ.Հ.Հ.-Ներկայացուցչութիւնը:
Հայկական Հարցերի Հաստատութեան հիմնադրման ու ծաւալած գործունէութեան մէջ անգնահատելի դեր է ունեցել Դր. Էդւարդ Յովհաննիսեանը `հանդիսանալով Հաստատութեան գլխաւոր հիմնադիրը եւ նրա յետագայ գործունէութեան հիմնական դերակատարը հիմնադրութիւնից ի վեր մինչեւ իր մահը` 2004 թւականը։ Ի նշան գնահատանքի եւ երախտագիտութեան նրա մահից յետոյ Հաստատութեան անւանը կցւած է Էդւարդ Յովհաննիսեանի անունը։
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ
Հաստատութիւնն ունի մշտական եւ պատւոյ անդամներ։ Վերջիններս չեն մասանակցում Նախագահութեան ընտրութեանը՝ որը տեղի է ունենում չորս տարին մէկ անգամ:
Ներկայիս նախագահութեան կազմն է՝
| |
Տնօրէն`
|
Ալիս Մարուխեան
|
| |
Տեղակալներ`
|
Սուրէն Ծովիկեան
Նունիկ Վիթուս Բալեան
|
| |
Գործավար եւ փաստաբան`
|
Բերնդ Միւննիշ:
|
|