|
|
Հայկական Հարցերի Հաստատութիւնը հրատարակչականից բացի տարել է նաեւ բեղուն հասարակական գործունէութիւն , յատկապէս Հայ Դատի ուղղութեամբ։
Հայ Ժողովրդի Իրաւունքների Պաշտպան Կոմիտէն եւս ծաւալուն գործունէութիւն է ունեցել Հայ Դատի քարոզչութեան եւ ուսումնասիրութեան ուղղութեամբ։ Այս առնչութեամբ յատկապէս նշելի են Հայ Ժողովդի Իրաւունքների Պաշտպան Կոմիտէի կազմակերպած գիտաժողովները, որոնց իրենց մասնակցութիւնն են բերել ականաւոր քաղաքական գործիչներ, այդ թւում պատգամաւորներ Popperin եւ Michel Noire, դիւանագէտներ՝ Dr. Sommer, գիտնականներ` Prof. Dr. Felix Ermacora, Prof. Dr. Bruno Simma, Dr. Christopher Walker, Prof. Dr. Georg Stadtmüller, Պրոֆ. Շաւարշ Թորիկեան, Պրոֆ. Ռիչարտ Յովհաննէսեան, մարդու իրաւունքների պաշտպաններ ինչպէս Maximov եւ Kusnetzov:
Հայկական Հարցերի Հաստատութիւնը Հայ Դատին նւիրւած հրապարակային ձեռնակներ է կազմակերպել Միւնխէում, Իտալիայի տարբեր քաղաքներում եւ Վիեննայում։
Հ․Հ․Հ․ ը «Հայկական Հարցերի Հաստատութիւնը» մասնակցել է բազմաթիւ միջազգային գիտաժողովների, կլոր սեղանների, հանդիպումներ է ունեցել տարբեր կառավարութիւնների ներկայացուցիչների հետ` միշտ արծարծելով Հայ Դատը եւ մեր պահանջատիրութիւնը։
Հ․Հ․Հ․ ը գործակցել է Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Ցեղասպանութեան թանգարանի հետ, իսկ 2000 թուականին ապրիլի 21ից – 23ը, Երեւանում, նոյն Ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպել է „21րդ դարը առանց ցեղասպանութեան“ նշանաբանով միջազգային գիտաժողով եւ առ ի գնահատում Հայ Դատի եւ Ցեղասպանութեան առնչութեամբ իր տարած քարոզչական եւ ուսումնասիրական գործունէութեան` ստացել է նոյն Ակադեմիայի պատւոգիրը։
2005 եւ 2007 թուականներին Հ․Հ․Հ․ ը` իր հաւաքած ցեղասպանութեան զոհերի անւանացանկը յանձնել է Երեւանի Ցեղասպանութեան թանգարանին: Այս կապակցութեամբ ցեղասպանութեան թանգարանի կողմից Հ․Հ․Հ․ ը շնորհւել է յատուկ շքանշան:
Կատարւած աշխատանքների շարքին հատկանշական է Թուրքիայից դուրս եկած հայերի եւ այդ երկիրը թողնելու պատճառների` հասարակագիտական ուսումնասիրութիւնը, որի արդիւնքները ժամանակին ներկայացւած են Բաւարիայի պատկան մարմիններին։
Քաղաքական եւ հասարակական աշխատանքներին զուգընթաց Հ․Հ․Հ․ ը ծաւալել է նաեւ մշակութային գործունէութիւն՝ գեղանկարչական ցուցահանդէսներ, գրական երեկոներ։ Երաժշտական երեկոների պատասխանատուն եղել է Հ․Հ․Հ․ ը անդամ երաժշտագէտ Լուդվիկ Բազիլը։
1998 ից ի վեր Երեւանում գործում է հաստատութեան ներկայացուցչութիւնը։
|