|
Յայտարարութիւն 16.03.2013
Սոյն թւականի մարտի 16-ին Միւնխէնում տեղի ունեցաւ Հայկական Հարցերի Հաստատութեան նախագահութեան ընտրական ժողովը: Ապագայ գործունէութեան վերաբերեալ գործնական որոշումներ առնելուց յետոյ, ներկաները քառամեայ շրջանի համար ընտրեցին նոր նախագահութիւն հետևեալ կազմով՝ Ալիս Մարուխեան - Տնօրէն Սուրէն Ծովիկեան - Փոխտնօրէն Ժիրայր Քոչարեան - Փոխտնօրէն Հաշւեքննիչ մարմնի անդամները ընտրւեցին՝ Յասմիկ Ֆլորովը և Ռաֆայէլ Յակոբեանը։ Իսկ Նախագահութեան իրաւաբան և վարչական պատասխանատու նշանակւեց Բերնդ Միւննիշը։ Հայկական Հարցերի Հաստատութեան կայքէջի պատասխանատուն է Վարուժան Բաբախանը։ Նկատի առնելով որ Նունիկ Պալեան-Վիթուսը մեծ մասամբ ապրում է Երևանում, նշանակւեց նախագահութեան կապը Երևանի անդամների հետ։ Հայկական Հարցերի նախագահութիւն Միւնխէն մարտ 16, 2013
|