|
Հայկական Հարցերի Հաստատութեան տնօրէնուհին պարգևատրւել է գնահատանքի շքանշանով 08.11.2013
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի Ազատամարտիկների Յանձնախումբը և Հ.Օ.Մ.ի Հայաստանի կենտրոնը, միասնաբար, գնահատելով Հայկական Հարցերի Հաստատութեան տնօրէնուհի տիկ. Ալիս Մարուխեանի Արցախեան ազատամարտիկների և նրանց հարազատներին ցոյց տւած մարդասիրական օգնութիւնը, վերջերս, Երեւանի մէջ, իրեն յանձնած են գնահատանքի շքանշան յարակից վկայականով՝ որի պատճէնը ստորեւ ներկայացնում ենք։ ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՇՐՋԱՆՍիրելի Ալիս Մարուխյան, Արցախյան ազատամարտի մասնակից Ձեր եղբայրները իրենց երախտագիտությունն են հայտնում այն մեծ նվիրումի, ջերմության, անշահախնդիր ու անձնվեր հոգատարության համար, որ Ձեր կողմից ցուցաբերվեց պատերազմի դժվարին տարիներին հանուն մեր ընդհանուր նպատակի և գործի։ Այդ ժամանակ և դրան հաջորդող տարիներին Դուք անգնահատելի ջանքեր գործադրեցիք օգնելու մեր վիրավոր ազատամարտիկներին, զորավիզ եղաք զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու նրանց զավակներին։ Շնորհակալություն այն արցունքների համար, որ թափվեցին հուզմունքի պահին և այն ուրախության համար, որ տածեցիք հաղթանակի ժամին։ Մենք Ձեզ սիրում ենք։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
|